Забыли пароль?
Выполнить вход используя аккаунт

О Себе

Սոֆի Մխեյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 8-ին Երեւանում: Սոֆին սովորել է Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: Երգչուհինսովորել է նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում, ինչպես նաեւ մագիստրատուրայում: Սոֆի Մխեյանը մասնակցել է ‘’Դո-Ռե-Մի’’ մանկապատանեկան մրցույթ - փառատոնին: 2000-2003 թվականներին երգչուհին աշխատել է Երգի պետական թատրոնում, որպես մենակատար, երգչուհի:Սոֆի Մխեյանը շրջագայություններ է ունեցել Հայաստանի Հանրապետության մարզերում, ԼՂՀ-ում, ինչպես նաեւ արտերկրում`Իրան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Պրահա, Վալենսիա, Մարսել, Հոլանդիա, Լիոն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ: 2008 թվականին երգչուհին մասնակցել է Կանն քաղաքում անցկացվող փառատոնին: Ձայնասկավառակներ “Կյանքը քո” - 2007 “Լույս խավարում” - 2009 Մրցանակներ “Տարվա հայտնություն” (Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն) - 2005 “Լավագույն տեսահոլովակ” ( ‘’M club’’ մրցանակաբաշխություն, ԱՄՆ)- 2006 “Տարվա հիթ” (Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն) – 2007 “Best pop – modern album” (Armenian Music Awards, ԱՄՆ ) – 2007 “Լավագույն երգչուհի” ( “Հայ 5” մրցանակաբաշխություն, Դար 21) - 2007 “Տարվա հիթ” (“Տաշիր մրցանակաբաշխություն”, Մոսկվա ) - 2008 “Լավագույն տեսահոլավակ” (‘’M club’’ AMVA մրցանակաբաշխություն, ԱՄՆ) - 2009 “Լավագույն երգչուհի” (Armenian Music Awards, ԱՄՆ ) - 2009 “Լավագույն երգչուհի” (“Տաշիր” մրցանակաբաշխություն, Մոսկվա) - 2010 “Top 10 - Լավագույն երգ” - 2007, 2008, 2009, 2010 “Լավագույն երգ” (“Ակորդ” մրցանակաբաշխություն) - 2007, 2009 “Ոսկե հիթի թեկնածու” Ռադիո մրցանակ - 2006, 2007, 2008, 2009, 2010 “ Լավագույն երգչուհի’’ (Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն) - 2010 Տեսահոլովակներ “Իմ ընկեր” - 2005 “Սեր” - 2006 “Նայիր իմ աչքերին” - 2006 “Օրը և ներկան” - 2007 “Արժանի է” - 2008 “Որտեղ գտնեմ” - 2008 “Լույս խավարում” - 2009 “Պետք չես” - 2009 “Ճանաչիր” - 2010 “Կարոտի երազ” - 2010 “Հաճախ ժպտա” - 2011 "Ուզում են Խոսել"-2012 "Մամա"-2012 "2012"-2012